Վճարման կարգադրության վերաբերյալ

Հայտնի է, որ վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն:

Նշենք, որ վճարման կարգադրությունը պարունակում է`

1) նշում առ այն, որ դատարանը ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.
2) կարգադրություն՝ երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

– կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
– դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:
Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաև պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը.

3) նշում առ այն, որ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.

4) նշում առ այն, որ սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

Վճարման կարգադրությանը կցվում են դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները:

Նշենք, որ վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել