Հուլիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չնայած ադրբեջանական կողմի առաջարկին՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել հայ բնակիչների կարիքները հոգալու համար, Հայաստանը դեմ է բոլոր առաջարկներին։ Նա ասել է, թե հումանիտար իրավիճակի և շրջափակման հետ կապված հայկական կողմի պնդումները քաղաքական շահարկումներ են։
Ալիևը ասել է նաև, թե Հայաստանը փորձում է խոչընդոտել խաղաղ բանակցություններին, ինչպես նաև Ադրբեջանի և տեղի հայ բնակիչների միջև շփումների և երկխոսության զարգացմանը։
Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Լաչինի պետական սահմանային անցակետով և այլ այլընտրանքային ուղիներով անցնելու, ինչպես նաև բանակցություններում դրական թափ պահպանելու կարևորությանը։