Թուրքիայի Ալանիա հանգստավայրում զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կան զոհեր

Թուրքիայի Ալանիա հանգստավայրում Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, 12 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը Դ-400 մայրուղու վրա՝ Օքուրջալար գյուղի մոտ, մխրճվել է բեռնատարի մեջ»,-նշված է նյութի մեջ։

Վթարի հետևանքով զոհվել են թուրք վարորդը և ուղեկցորդը՝ Ուկրաինայի քաղաքացի։

Վիրավորվել է 12 ուղևոր, վեցի վիճակը ծանր է, բոլորը հոսպիտալացվել են։

Բեռնատարի վարորդը բերման է ենթարկվել բաժին՝ հարցաքննության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել