Ցուցանակը կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածքն է, որը պարունակում է տեղեկություն կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի և (կամ) ապրանքանշանի և (կամ) տվյալ աշխարհագրական և (կամ) վարչական և (կամ) քաղաքաշինական և (կամ) տնտեսական և (կամ) հասարակական և (կամ) միավորի անվանման և այլնի մասին:
ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով, հակառակ պարագայում վրա կհասնի վարչական պատասխաատվություն՝ տուգանք՝ քաղաքացիների նկատմամբ` հարյուր 200 000- 250 000 հազար ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 250 000-300 000 ՀՀ դրամի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 250 000- 300 000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 300 000-400 000 ՀՀ դրամի չափով: