Վրաստանում երկրաշարժ է գրանցվել: Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, մեկ րոպե տարբերությամբ երկու ստորգետնյա ցնցում է արձանագրվել 3,4 և 3,5 մագնիտուդ ուժգնությամբ՝ Ախալցխայում և Բորժոմիում, փոխանցում է Jnews-ը։
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 09:55-ին։ Վրաստանի Բորջոմի քաղաքից 17 կմ եւ Ածկղուրի գյուղից 5 կմ հեռավորության վրա, 3,5 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրորդ ցնցումները գրանցվել են Ախալցխայից 13 կմ և Պերսի գյուղից 5կմ հեռավորության վրա, 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։
Հարկ է նշել, որ երեկ և այս տեղանքում, Բակուրիանիից 1 կմ հեռավորության վրա 3,4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել։