Նվարդ Առաքելյանին Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ դատախազության`Նվարդ Առաքելյանը 2010 թվականի ապրիլին, չարաշահելով իր մտերիմ ընկերուհու` Նունե Հովհաննիսյանի վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրան պատկանող 17500 եվրո գումարին:
Ընկերուհիների գործը հասել է դատարան: Գործով ամբաստանյալ Նվարդ Առաքելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Տեղեկացնենք, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net