Ի՞նչ պետք է նշվի աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում

Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում նշվում են`

1) անհատական իրավական ակտն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.
2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).
5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.
7) աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.
8)աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.
9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).
10) կողմերի համաձայնությամբ` փորձաշրջանի տևողությունը.
11) աշխատաժամանակը` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում.
12) իրավական ակտի ընդունման հիմքը (անձի դիմումը, աշխատողին մեկ այլ գործատուի մոտ տեղափոխելու վերաբերյալ համաձայնությունը, գրավոր աշխատանքային պայմանագիրը և այլն)` առկայության դեպքում.
13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
Վերը նշված` 2-11-րդ կետերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը նշվում են գրավոր աշխատանքային պայմանագրում:

Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել