Ապամոնտաժվում են Երևանի Փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի` մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխացմամբ` ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ:

Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունն ու անվտանգության ապահովումը: Նշենք, որ ապամոնտաժումներն իրականացվում են գովազդային ընկերությունների ուժերով:

Այսօր երեկոյան փոքր կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն, և ամբողջությամբ կավարտվի Թումանյան փողոցի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը:

 

Լուսանկարը` www.yerevan.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել