Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, սակայն հստակ ժամկետների մասին դեռ չեն պայմանավորվել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Հիշատակվել է օգոստոսը, նշվել են նաև այլ տարբերակներ, բայց մենք դեռ այդ աշխատանքը չենք սկսել, թեև նկատի ունենք, որ մեր նախագահն Էրդողանին խոստացել է գնալ Թուրքիա»,- ասել է Ուշակովը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում դեռևս նախատեսված չէ:
«Ոչ, նման բան դեռ չկա», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու երկրների ղեկավարները մտադիր են հանդիպել և քննարկել հացահատիկի գործարքի ժամկետը չերկարաձգելու Մոսկվայի որոշումը: