Հուլիսի 26-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև տեղի է ունեցել SU-25 կործանիչների արդիականացման նախագծի պայմանագրի ստորագրման արարողությունը։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
Ստորագրմանը մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Քուրբանովը և թուրքական ռազմարդյունաբերական «TUSAŞ» ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։
Նշվում է, որ պայմանագրի կնքման հիմնական նպատակն այն է, որ թուրքական արտադրության «խելացի» ռումբերով և հրթիռներով արդիականացվեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։