Բորսան հիմնադրվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բորսայի հիմնադիրներ չեն կարող լինել`
1. պետական իշխանության և կառավարման մարմինները.
2. բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները.
3. ապահովագրական և ինվեստիցիոն ընկերությունները.
4. հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական և բարեգործական կազմակերպությունները և հիմնադրամները.
5. այն ֆիզիկական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: