«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում մի շարք խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։

Մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և իրավասու գերատեսչությունների այլ ներկայացուցիչների հետ համատեղ։

Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:

Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։

Մինչդեռ՝ այցերի ընթացքում արձանագրվել են Մանկապարտեզ հաճախող երեխաների մանկության շրջանում կրթություն ստանալու իրավունքի իրացման պատշաճ ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ։

Մասնավորապես՝ Մանկապարտեզում գործում է 2 տարիքային խումբ՝

  • 1-ին խումբ՝ 3-5 տարեկան (25 երեխա),
  • 2-րդ խումբ՝ 4-6 տարեկան (30 երեխա):

1-ին խմբի ննջասենյակի վերնահարկում գտնվում է «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձանց խաղասենյակը, իսկ 2-րդ խմբի ննջասենյակի պատուհանից բացվող տեսարանը «Ձորակ» կենտրոնի բակն է, որտեղ զբոսնում և իրենց ազատ ժամանակն են անցկացնում խնամք ստացող անձինք: Նշվածի հաշվառմամբ մանկապարտեզի վարչակազմը տեղեկացրել է, որ պատուհանները երբևէ չեն բացում և մշտապես փակված են լինում շերտավոր վարագույրներով, իսկ օդափոխություն կատարում են այն ժամանակահատվածում, երբ երեխաները դրսում են լինում:

Մանկապարտեզի և «Ձորակ» կենտրոնի բակերում՝ շենքի կողային հատվածով առկա ազատ տարածքով հնարավոր է առանց որևէ խոչընդոտի տեղաշարժվել, ինչը կանխելու նպատակով, ըստ մանկապարտեզի աշխատակիցների, տարիներ առաջ որոշվել էր արգելապատի միջոցով սահմանափակել այդ հատվածի ելումուտը, սակայն` ապարդյուն:

Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են տեսանյութեր, որից պարզ է դառնում, որ «Ձորակ» կենտրոնի խնամարկյալները երեկոյան ժամերին ազատորեն դուրս են գալիս կենտրոնի տարածքից, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն խնամարկյալի, այլ նաև տարածքի բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար: Այդ մասին տեղեկացրել են նաև բնակիչները, մասնավորապես՝ նշելով, որ հաստատությունից փախուստի դեպքեր են եղել:

Ուստի, անհրաժեշտ է ամբողջական գնահատման ենթարկել նման հաստատությունների կարիքները, ինչի արդյունքները կօգնեն սահմանել պացիենտների և բժշկական կամ սպասարկող անձնակազմի, այդ թվում՝ տարածքի պահպանությունն ապահովող անվտանգության աշխատակիցների օպտիմալ հարաբերակցություն:

Այս առումով, հարկ է նշել, որ Մանկապարտեզի աշխատակիցներն առանձնազրույցների ընթացքում հայտնել են, որ ստեղծված իրավիճակին ընտելացել են. մեջբերում՝ «…սովորել ենք՝ մենք էլ, երեխաներն էլ»:

Ամբողջական ուսումնասիրությանը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել