Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները, Անկարան պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը։

Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Հուլիսի 7-ին մենք հյուրընկալեցինք Ուկրաինայի նախագահ պարոն Զելենսկուն և նրա հետ քննարկեցինք օրակարգային հարցերը: Մենք նրա հետ կիսեցինք մեր տեսակետները պատերազմի դադարեցման վերաբերյալ, որը շարունակվում է ավելի քան 500 օր, և շեշտեցինք, որ մենք պատրաստ ենք մեր կողմից քայլեր անել»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել