Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ շարունակվեց Սարգիս Սահակյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Նախկինում դատվածություն չունեցող մեղադրյալը 2009-2012թթ ընթացքում, ներկայանալով որպես էլեկտրական սարքավորումների խանութի աշխատակից, Արմավիրի, Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք բնակիչներից նրանց համար մատչելի գներով՝ վաճառելու պատրվակով խաբեությամբ վերցրել է էլեկտրական ապրանքներ: Արդյունքում բնակիչներից հափշտակել է զգալի չափերի գույք:
Ինչպես նաև, ըստ մեղադրական եզրակացության, Արարատի մարզի մի շարք բնակիչներին՝ ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ, այդ կազմակերպությունում գրանցելու և օգնություն տրամադրելու պատրվակով վերցրել և հափշտակել է նրանց ՀՀ քաղաքացու անձնագրերը:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: