Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է սեռափոխությունը, դա կարելի է անել միայն բժշկական ցուցումներով։
Այս մասին գրում է РИА Новости-ն։
Այսպիսով, արգելվում են բժշկական միջամտությունները, այդ թվում՝ սեռը փոխելուն ուղղված դեղամիջոցների օգտագործումը։
Դրանք չեն ներառում «բնածին անոմալիաների (արատների), գենետիկական և էնդոկրին հիվանդությունների բուժման պրոցեդուրաները՝ կապված երեխաների սեռական օրգանների ձևավորման հետ, որոնք նշանակվում են բժշկական հանձնաժողովի կողմից։
Եթե ամուսիններից մեկը փոխում է սեռը, ապա ամուսնությունը չեղյալ է հայտարարվում: Բացի այդ, սեռափոխովողին կարգելվի երեխա որդեգրել։
Օրենքի նորմերը չեն տարածվում նրանց վրա, ովքեր փոխել են իրենց սեռը մինչև դրա ուժի մեջ մտնելը։
Նշվում է, որ չի խախտվում քաղաքացիների սահմանադրական իրավունքները։
ՌԴ առողջապահության փոխնախարարը նշել է, որ 2018-ից 2022 թվականներին գրանցամատյաններում գրանցվել է սեռափոխության շուրջ երկու հազար գրառում։