Հռոմի պապն առաջարկել է օդանավակայանում հանդիպել պատրիարք Կիրիլի հետ

Հռոմի պապն առաջարկել է հանդիպում կազմակերպել պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայի օդանավակայաններից մեկում, երբ ինքնաթիռը Մոնղոլիա կատարելիք այցի շրջանակներում վայրէջք կկատարի՝ լիցքավորման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Սևոստյանովը:

Վերջինս հիշեցրել է, որ պատրիարք Կիրիլի և Հռոմի պապի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականին Հավանայի օդանավակայանում, ուստի նման հանդիպում ևս մեկ անգամ կարելի է անցկացնել.

«Օդանավակայանը համարվում է տրանզիտային գոտի, չեզոք, դա բողոքի ալիք չի բարձրացնի նրանց մոտ, ովքեր դեմ են, որ Հռոմի պապն այցելի Ռուսաստան։ Եթե ​​պատրիարքի կողմից արձագանք լինի այս առաջարկին, ապա նման հանդիպում կարող է տեղի ունենալ օգոստոսի 31-ին Հռոմի պապի՝ Մոնղոլիա ճանապարհին։ Կամ սեպտեմբերի 4-ին վերադարձի ճանապարհին»,- մանրամասնել է Սևաստյանովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել