Նախկինում չդատված 23-ամյա Մարտին Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մայիսի 21-ին իր տան ցանկապատի մոտ մոտեցել է հավասարակշռությունը կորցնելու հետևանքով առվի մեջ ընկած և առվի միջից բարձրանալ ցանկացող Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ Դավիթ Լևոնյանին և ոտքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս աջ ականջին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` աջ ականջախեցու քերծվածքի ձևով մարնմական վնասվածք:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Այսինքն՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: