ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Օդեսայի այն օբյեկտներին, որտեղ ահաբեկչություններ էին նախապատրաստվում Ռուսաստանի դեմ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ահաբեկչությունը նախատեսված էր իրականացնել առանց անձնակազմի նավակներով։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է․
«Այս գիշեր ՌԴ Զինված ուժերը օդային հեռահար գերճշգրիտ զինատեսակներից հարված են հասցրել այն օբյեկտներին, որտեղ ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում Ռուսաստանի Դաշնության դեմ՝ օգտագործելով առանց անձնակազմի նավակներ, ինչպես նաև Օդեսա քաղաքի մոտակայքում դրանց արտադրության վայրերին»։
Նախարարությունը հավելել է, որ տուժած օբյեկտներում օտարերկրյա վարձկաններ են եղել։
«Հարվածի համար նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են»,- եզրափակել է ՊՆ-ն։