Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, որտեղ կիրակի կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փոխանցել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» թելեգրամ-ալիքը։

«Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Առաջնորդների հանդիպումը վաղն է»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում կունենան հուլիսի 23-ին Ռուսաստանում։ Նրա տվյալներով՝ բանակցությունների օրակարգը որոշված է, քննարկելու շատ հարցեր կան, այդ թվում անվտանգության, միջազգային օրակարգի հարցեր, տնտեսական փոխգործակցությունը, միութենական ծրագրերի իրականացումը, անօրինական պատժամիջոցային ճնշմանը համատեղ դիմակայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել