Թուրքիան և Հունաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել

Հուլիսի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռազմածովային ուժերի նավերը մասնակցել են Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Մշտական ռազմածովային ծառայության խումբ-2» համատեղ ուսումնավարժական հավաքին:

Զորավարժությունը անցկացվել է դաշինքի անդամ երեք պետությունների՝ Թուրքիայի, Անգլիայի և Հունաստանի մասնակցությամբ:

Խաղարկվել է ռազմանավերի վրա հնարավոր օդային հարձակման դեպքում իրականացվող համատեղ գործողությունների սցենարը:

Նշենք, որ համատեղ հավաքի վերաբերյալ մենկնաբանություն է տեղ գտել հունական «Kathimerini» թերթը:

«Զորավարժությունն արտացոլել է թուրք-հունական ռազմական համագործակցության զարգացման հարցում ներդրված ջանքերն ու այդ հարցում օգտակար լինելու ՆԱՏՕ-ի ցանկությունը»:

Նյութի աղբյուրը՝ Ermenihaber.am-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել