Թուրքիայի հարավային մասում գտնվող Մերսին նահանգի Գյուլնար շրջանի Քավաքօղլու թաղամասի անտառային հատվածում դեռ երեկ բռնկված հրդեհը շարունակում է տարածվել։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Քամու հետևանքով հրդեհն ընդգրկել է արդեն Քորուջուք, Չավուշլար և Թեփե թաղամասերը: Հրդեհի հետևանքով հրկիզվել է 5 տուն։ Տների մի մասից անվտանգության նկատառումներով մարդիկ տարհանվել են:
Գիշերվանից ընթացող հրդեհաջիման աշխատանքներին միացել են նաև ուղղաթիռներ և ինքնաթիռ:
Հրդեհ է նաև Մերսինից արևմուտք ընկած Հաթայ նահանգի Բելեն շրջանի անտառային հատվածում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը անտառային հատվածում բռնկվել է 2 հոգու անփութության պատճառով:
Ըստ շրջանառվող վարկածի՝ նրանք իրենց դաշտերը եղեգից մաքրելու նպատակով կրակ են վառել, ինչն էլ սկսել է տարածվել: Մեղադրվող անձինք ձերբակալվել են:
Բացի վերոհիշյալ երկու նահանգներից, անտառային հրդեհներ են բռնկվել Ադանայի և Չանաքալե նահանգում:
Նշենք, որ բոլոր տեղերում հրդեհաշիջման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են: