Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է «սեռափոխությունը»

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատն այսօր՝ հուլիսի 14-ին, երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է «սեռափոխությունն» արգելող օրենքը՝ բացառությամբ երեխաների մոտ մի շարք հիվանդությունների բուժման նպատակով կատարվող վիրահատությունների, փոխանցում է Meduza-ն։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխվել է, որով արգելվել է սեռափոխված անձանց երեխաներ որդեգրել։ Փաստաթղթում նաև նշված էր, որ եթե զուգընկերներից մեկը պաշտոնական ամուսնության մեջ փոխի իր սեռը, ապա այդ ամուսնությունը կչեղարկվի։

Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ընդունվել է հուլիսի 13-ին, առաջինով՝ հունիսի 14-ին։ Նախաձեռնությունը հովանավորել են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ինչպես նաև բոլոր հինգ խմբակցությունների ղեկավարները։

Օրինագծի հեղինակները հայտարարել են, որ այն նպատակ ունի «պահպանել Ռուսաստանը սերունդների համար՝ իր մշակութային և ընտանեկան արժեքներով, ավանդական հիմքերով, արգելելով արևմտյան հակաընտանեկան գաղափարախոսության ներթափանցումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել