Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները և Լաչինի միջանցքով տարանցման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինքենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար և առևտրային տարանցման կարեւորությունը:

Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից․

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նրան տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին:

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման կարևորությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել