Հուլիսի 11-ին Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը, փոխանցում է Ermenihaber-ը։
Նիստի օրակարգում եղել է պատվիրակության նախագահ ընտրելու հարցը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմից որպես թեկնածու առաջադրվել է ԱԶԿ Անթալիայի պատգամավոր և երկրի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշղօլուն:
Քվեարկության արդյունքում ձայների բացարձական մեծամասնությամբ Չավուշօղլուն ընտրվել է պատվիրակության նախագահի պաշտոնում: