Եթե Միացյալ Նահանգները կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, ռուսական զորքերը ստիպված կլինեն, ի պատասխան, նմանատիպ միջոցներ կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Գրում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ ամերիկյան ղեկավարության այս որոշումը կազդի հակամարտության երկարացման վրա։
Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը զինված է կասետային ռումբերով, սակայն գիտակցելով, թե ինչ վտանգ է ներկայացնում այդ զենքը խաղաղ բնակչության համար, Մոսկվան միշտ ձեռնպահ է մնացել և ձեռնպահ է մնում դրանց օգտագործումից։
Շոյգուն նշել է, որ հունիսի 4-ից ուկրաինական կողմի կորուստները կազմել են ավելի քան քսանվեց հազար զինվորական և երեք հազար միավոր տարբեր զինատեսակներ։
«Բացի այդ, ռուսական բանակը ոչնչացրել է ավելի քան 1200 զրահամեքենա, այդ թվում՝
17 գերմանական Leopard տանկ
12 ամերիկյան BMP Bradley
21 ինքնաթիռ
5 ուղղաթիռ
5 ֆրանսիական AMX անիվավոր տանկ;
1244 տանկ և այլ զրահատեխնիկա։
Ընդհանուր առմամբ, թշնամին ոչ մի ուղղությամբ չի հասել իր նպատակներին»,- ընդգծել է նախարարը։