ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․
«Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն։ Բաքվի հեռուստատեսությամբ հեռարձակվող եղանակի տեսության ժամանակ Հայաստանը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացրել է որպես Ադրբեջան։ Հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»:
Yet another open propaganda of territorial claims towards sovereignty of the neighbor country: weather broadcast on Baku TV shows Republic of #Armenia🇦🇲, incl capital Yerevan, as Azerbaijan. Sick illusions & hostile rhetoric put on show, should be categorically rejected! pic.twitter.com/Tb0z8Wm1O7
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 6, 2023