Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային եւ մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդում:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարեւորությունը եւ Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել