Անհայտ կորածի, (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի  3-ի N 1924-Լ և Հայաստանի  Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: 

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է նախագիծ, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել