«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչ է ձեռնարկում ՌԴ-ն Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը բացելու և հրադադարի խախտման դեպքերի ինտենսիվությունը կանխարգելելու համար, ասել է.

«Մենք խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ։ Ըստ տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է, ցավոք սրտի, Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց անհրաժեշտ մթերքների։ Այդ ամենը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության պայմաններին։

Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով։ Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ ՌԴ խաղաղապահների աշխատանքները բխելու են եռակողմ հայտարարությունից և տեղում իրավիճակից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել