Կիևի դատարաններից մեկում պայթյուն է որոտացել

Ուկրաինայի ոստիկանությունը հաստատել է, որ պայթյուն է տեղի ունեցել Կիևի դատարաններից մեկում, փոխանցում է ТАСС-ը։

Դեպքի վայրում են հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները, աշխատում են քննիչներ և պայթուցիկ նյութերի փորձագետներ։

«Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Շևչենկովսկի շրջանի դատարանի դահլիճում տեղի ունեցած պայթյունի մասին»,- ասվում է ոստիկանության Telegram ալիքում։

Ավելի վաղ Strana-ի ուկրաինական հրատարակությունը հայտնել էր, որ Կիևի դատարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և փոխհրաձգություն է լսվել։ Աղբյուրը հայտնել է՝ 2015 թվականին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողը փախուստի փորձ է կատարել։ Նա շենքում 3 նռնակ է պայթեցրել, հանել ատրճանակն ու պատանդ վերցրել ուղեկցորդուհուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել