Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո անդրադարձել է Շվեդիայում տեղի ունեցած դեպքերին և ՆԱՏՕ-ին Շվեդիայի հնարավոր անդամակցությանը։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը
Թուրքիան տևական ժամանակ է իր համաձայնությունը չի տալիս այդ երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ։
Ավելի վաղ Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ դանիական ծայրահեղ աջ «Stram Kurs» կուսակցության ղեկավար Ռասմուս Փալուդանը պատռել էր մուսուլմանների սուրբ գրքի՝ Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա խոզապուխտ լցրել մուսուլմանների Սուրբ գրքի վրա և հրկիզել:
«Մենք հասկացրել ենք, որ ահաբեկչական կազմակերպությունների և իսլամաֆոբիայի դեմ վճռական պայքարը մեր կարմիր գիծն է: «Բոլորը պետք է ընդունեն, որ հնարավոր չէ Թուրքիայի բարեկամությունը ձեռք բերել՝ աջակցելով ահաբեկչությանը կամ ահաբեկիչների համար պայմաններ ստեղծելով»,-ասել է Էրդողանը։