Թուրքիան չի նահանջի, քանի դեռ Շվեդիան չի կատարել բոլոր պահանջները, լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր երկրի դիրքորոշումը, մեր սպասելիքները, մեզ տրված խոստումները պարզ են. մենք նույն տեղում ենք, ինչ անցյալ տարի։ Պետության համար ավելի խելամիտ և ձեռնտու կլինի կատարել այն խոստումները, որոնք մեզ տրվել են, քան ժամանակ կորցնելը»,- ասել է Էրդողանը։
Ինչպես նշում է Թուրքիայի նախագահը, պետությունը պետք է հավատարիմ մնա իր տված խոստումներին։