Չարլզ III-ի համար նոր սուր են կռել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մոր՝ Եղիսաբեթ II-ի անունով նոր ծիսական թուր կստանա, հայտնում է Lenta.ru-ն։

Նշվում է, որ իշխանության նոր խորհրդանիշը փոխարինելու է այն սրին, որը 1507 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը նվիրեց Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ին։ Որոշվել է այլևս չօգտագործել հին սուրը պաշտոնական արարողությունների ժամանակ, քանի որ այն չափից շատ մաշվել է վերջին 500 տարվա ընթացքում։

Թրի պատրաստումն արժեցել է 22 հազար ֆունտ: Հեղինակի մտահղացմամբ՝ այն պետք է ծառայի միապետներին հաջորդ կես հազարամյակի ընթացքում։ Իշխանության նոր խորհրդանիշը կօգտագործվի տոնակատարության ժամանակ՝ ի պատիվ Չարլզ III-ի թագադրության, որը կանցկացվի Շոտլանդիայի մայրաքաղաքի Սուրբ Էգիդիուս տաճարում հուլիսի 5-ին։

Եղիսաբեթ թագուհու անվան սուրը կտանի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Բրիտանական կայսրության շքանշանի արժանացած Քեթրին Գրեյնջերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել