Իրանն ու Եգիպտոսը մտադիր են վերականգնել օդային հաղորդակցությունը

Իրանն ու Եգիպտոսը մտադիր են մեկուկես ամսից վերականգնել երկու երկրների միջև ուղիղ չվերթները: Գրում է РИА Новости-ն հղում տալով իրանական Tasnim գործակալությանը։

«Առաջին իրանցի զբոսաշրջիկները Եգիպտոս կմեկնեն առաջիկա 45 օրվա ընթացքում։ Խորհրդանշական է, որ առաջին չվերթը կիրականացվի անմիջապես Թեհրանի և Կահիրեի միջև»,- ասվում է զեկույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել