Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր, հայտնում է Ermenihaber-ը։
Յեշիլգյոզը մասնավորապես նշել է․ «Մենք ցույց ենք տալիս ոստիկանական համազգեստի անաչառությունը։ Ոստիկաններն այն անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը հատուկ առաքելությամբ։ Իսկ ուշադրություն գրավող կրոնական կամ քաղաքական խորհրդանիշները չեն պահպանում նրանց համազգեստի չեզոքությունը»։
Նա հավելեց, որ նոր համազգեստը պետք է կրեն նաև քաղաքապետարանների հետ առնչվող հատուկ քննչական ծառայողները։
Հիշեցնենք, որ Դիլան Յեշիլգյոզը Յուջել Յեշիլգյոզի դուստրն է և այն 5 պատգամավորներից մեկը, ով 2018-ին Նիդեռլանդներում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
2017-ին Նիդեռլանդներում Մարդու Իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում էր կայացրել, որ ոստիկանությունը խտրականություն էր դրսևորել կին ծառայողներից մեկի նկատմամբ ՝ թուլյ չտալով համազգեստի հետ գլխաշոր կրել։ Յեշիլգյոզը այդ դիրքորոշումը որակել էր որպես «անաչառությունը ապահովելու հարցում խարանիչ և անարդյունավետ»։ Իսկ ավելի վաղ էլ նա պաշտպանել էր թուրքերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու ազատության անհրաժեշտությունը։