Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը

Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ինչ-որ հանրային միջոցառում էի նախաձեռնում, արդեն սովորություն էի դարձրել՝ սպասում էի Արսենի զանգին։ 1-2 ժամվա ընթացքում պարտադիր կզանգեր. «Ռուբ ջան, ասա՝ ինչ ա պետք։ Կողքդ եմ»։ Միշտ։

Երկու թե երեք օր առաջ զանգեց, մեղմորեն հիշեցրեց, որ իր անունը մոռացել եմ ներառել ի պաշտպանություն Աշոտյանի ու մյուս քաղբանտարկյալների ցուցակում։ Հետո մի տասը րոպե շատ ջերմ զրույց ունեցանք։ Ներողություն խնդրեցի, որ հիվանդանոցում իրեն դեռ չեմ այցելել։ Ասեց՝ ոչինչ, Ռուբ ջան, դեռ երկար եմ ստեղ մնալու։ Հենց գլուխդ ազատվի՝ կգաս։

Երկար չմնաց…

ՀԳ. Ծանր վիրահատությունից հետո Արսենի հունիսի 10-ի գրառումը մինչև հիմա պտտվում է մտքիս մեջ.

«Սուտ է` ապրել միշտ էլ ուզում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ վիրահատարանում իմ սիրուն Մամայիս տեսա ու ասում էի`
— Մա՛մ, հարյուր տոկոսով պատրաստ եմ, վախ չունեմ, ուզում եմ գամ։
… Մեկնածս ձեռքիս թմբլիկ թաթիկով խփում ու ասում է`
— Զզվիմգը քեզնից` հլը ետ դառի, տես` քանի հոգի է իրա հույսը քու հետ կապել։ Доктор ջան, Աստված օգնական է` փրգե իմ չար տղուն»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել