Գողություն՝ կարաոկե ակումբից

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1993 թ. ծնված Ռեզա Մ.-ին և 1993 թ. ծնված Ամիրհոսեին Ն.-ին, որոնք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 16 հասցեում գործող  կարաոկե ակումբի սրահից գողացել են 1979 թ. ծնված Նատալի Ս.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, 17.000 դրամ և   բջջային հեռախոս:
 
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել