Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 10-ին ժամը 18-ի սահմաններում կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի գտնվող մի ծաղկի սրահ և գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված կեղծ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել տաքսի ծառայության ավտոմեքենայով:
Բացի այդ 2013թ մայիսի 11-ին ժամը 10:30-ի սահմաններում կեղծ փող իրացնելու նպատակով գնել է 11 կգ գառի միս, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված կեղծ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել տաքսի ծառայության ավտոմեքենայով:
Արտակ Հովհաննիսյանը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Նշենք, որ կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net