Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված «ոչ սահմանված տեղերում» առևտուր անելու համար

Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 50 000 ՀՀ դրամից մինչև 70 000 ՀՀ դրամի չափով:

Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 15000 ՀՀ դրամից 20 000 ՀՀ դրամի չափով:

Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 90 000 ՀՀ դրամից մինչև 110 000 ՀՀ դրամի չափով:

Հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` 40 000 ՀՀ դրամից մինչև 50 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել