Փաստաբանները երթ են անցկացնում՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված փաստաբանների

Փաստաբանները երթ են անցկացնում․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։փաս

«Այս պահին փաստաբանների երթը՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված փաստաբանների»,-նշել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաստաբանների պալատից հայտնել էին, որ ոստիկանների ու պարեկների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Այնուհետև դեպքի վերաբերյալ մանրամասներ էր ներկայացրել փաստաբանը՝  նշելով, որ նիստից հետո, դատարանի մայթով քայլելու ընթացքում, փաստաբանին ու իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ։ «Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո, համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ»,-նշել է Կարեն Ալավերդյանը։

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել