Փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության․ ՓՊ

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը հայտնում է․

«Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:

Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի:

Ներկայացված դեպքի առթիվ հունիսի 13-ին` ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում հրավիրվում է մամուլի ասուլիս»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել