Էթիկայի հանձնաժողովի կազմակերպչական, իրավաբանական, փաստաթղթային, տեղեկատվական և վերլուծական գործունեությունն ապահովում է Էթիկայի հանձնաժողվի քարտուղարությունը, որը Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, ունի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված քարտուղար և գործավար (օգնական):
Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը և գործավարը (օգնականը) աշխատանքի են ընդունվում և ազատվում աշխատանքից` Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:
Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը կատարում է Էթիկայի հանձնաժողովի նախագահի հանձնարարականները և իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: