Անտառների պետական մոնիթորինգը կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ անտառների սեփականության ձևից:
Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների և անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների ընթացքի, մարդածին և բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և բացասական երևույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են անտառների կայուն կառավարման նպատակով: