2023թ․ հունիսի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Կապանի 39-ամյա բնակչի կողմից վարվող, այլ անձի պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Վարդավանք-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, ոլորանային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերություն։
Ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են։
Քրեական վարույթի շրջանակում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վթարի պատճառները պարզելու նպատակով նաև նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։