Երևանի 5 վարչական շրջաններում ու Արարատի մարզում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 13-ին

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն 1, 2, 3 փողոցների, Նուբարաշեն Բ, Նուբարաշեն 1 թաղամասի, Մուշական 1, 2, 3, 4 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գր.Արծրունի, Վահր.Փափազյան 12-16/2 զույգ համարի շենքերի, Կոմիտասի 12-36/7 զույգ համարի շենքերի, Գյուլբենկյանի 18, 22, 24-24/3, 26-26/3, 29-34/1 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 1, 2 փակուղիների, Մ.Ավետիսյան 2, 4 փողոցների, Յ.Լեփսիուս 2, 6 փողոցների, Կ.Ուլնեցու 3 նրբանցքի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյանի 1-15 շենքերի, Լեոյի փողոցի ջրամատակարարումը:

-ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արալեզ գյուղի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել