Հայաստանի քրեական օրենսգիրքը սահմանում է, որ բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ էլ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով: Այն պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:
Իսկ եթե բռնաբարությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ կամ կատարվել է անչափահասի նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
Վերոնշյալ գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով: