Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Բ.Ա.-ի դիմումն այն մասին, որ 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրեն և Մ.Ա.-ին պատճառված մարմնական վնասվածքների կապակցությամբ ստացել են ստացիոնար բուժօգնություն, սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվում է հատուցել բուժօգնության ծախսը, քանի որ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի նախկին քննիչ Գ. Պ.-ն, անտեսելով հիշյալ մարմնական վնասվածքների առկայությունը, կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին անհիմն որոշում:
Հայտնելով վերոգրյալի մասին` Բ.Ա.-ն խնդրել է վերականգնել իր խախտված իրավունքները: Բ.Ա.-ի դիմումում նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Իրավաբան.net