Նորա Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. ապրիլին ոմն Կարենի հետ ունեցած սեռական հարաբերության արդյունքում հղիանալուց հետո, հաջորդ 9 ամիսների ընթացքում ընտանիքի անդամներից թաքցնելով իր հղիության փաստը, 2013թ. հունվարի 7-ին ժամը 07.00-ի սահմաններում, իրենց Նոր Նորքի բնակարանի ննջասենյակում, առանց որևէ մեկի միջամտության՝ ծննդաբերել է իգական սեռի նորածին երեխա և երբ այդ պահին բնակարանում գտնվող հայրը՝ Դմիտրին, որոշակի կասկածների դրդմամբ զանգահարել է ավագ եղբորը՝ Պուշկինի և դուրս եկել բնակարանից, գտնվելով հոգեկան լարվածության վիճակում, երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, դուրս է բերել բնակարանից և նորածնին դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ, մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ գլխուղեղային փակ, բութ վնասվածքներով սպանել է նրան, որից հետո նորածին երեխայի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել բազմոցի մեջ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նորա Միքայելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատքաննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net