Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով:
Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական կրծքանշան:
Դատապարտյալի հանդերձանքը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի: Դատապարտյալի հագուստի ձևը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։
Դատապարտյալին տրամադրվող հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: