Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը

Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:

Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի:

Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:

Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել